ԱԺ նիստ. «Իմ քայլը» խմբակցությունը նախագծերի քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցրեց. ՈՒՂԻՂ
ՀՀ ազգային ժողովում շարունակվում են քառօրյա նիստի աշխատանքները: «Իմ քայլը» ԱԺ հունիսի 1-ի նիստում նախագծերի քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցրեց:
Այս մասին հայտնեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Քվեարկության պետք է դրվեն մի շարք օրենքների նախագծեր, այդ թվում «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ոստիկանության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է Ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայության փոխարեն ստեղծել նոր՝ պարեկային ծառայություն: