«Իմ քայլը» խմբակցությունը դատական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի քվեարկությունից առաջ ընդմիջում վերցրեց
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը բուռն քննարկված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցրեց:
Այդ մասին հայտնեց խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:
Փաթեթով դատական համակարգում առաջարկվում են մի շարք փոփոխություններ: Դրանցից մեկով նախատեսվում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարման ժամկետը կրճատել՝ 5 տարուց դարձնելով 2,5 տարի: Փոփոխություններից մեկով էլ նախատեսվում է դատավորների թեկնածուների հավակնորդների նվազագույն տարիքային շեմը 28-ի փոխարեն սահմանել 25: