1166 դիտում
20:13 28-05-2020
Աստված չանի՝ մեր վերակենդանացման բաժիններում տեղ չլինի. հիշեք՝ այդ տեղը կարող է պետք լինել ձեր հարազատին. Փաշինյան
[url=https://news.am/arm/news/581576.html?fbclid=IwAR2C2XKkLbAGf9kM0h_G9YiV-ddy0v691GMOTEaKL7uUPbYXxeLIH93oGbs]News.am[/url]-ը գրում է. Մենք վերակենդանացման բաժանմունքներում մահճակալների զբաղվածության շատ բարձր ցուցանիշ ունենք: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
«Աստված չանի, որ մենք բախվենք այնպիսի իրավիճակի, որ մեր վերակենդանացման բաժանմունքներում ֆիզիկապես տեղ չլինի: Եթե ֆիզիկապես զբաղված լինեն վերակենդանացման բաժանմունքի բոլոր մահճակալները, հիշեք, որ այդ պակասող տեղը կարող է անհրաժեշտ լինել ձեր հարազատին, ձեր ընտանիքի անդամներին, անձամբ ձեզ: Կոչ եմ անում իրավիճակին այդպես նայել»,-ասաց վարչապետը:
Անդրադառնալով իրականացվող ռեյդերին, վարչապետն ասաց. «Վերջին օրերին կիրառել ենք անսպասելի ռեյդերի պրակտիկան, երբ որոշակի համայնքներում ոստիկանության մեծ ուժեր մտնում են մի տարածք եւ ստուգում են, թե որքանով են պահվում կանոնները: Փակվում են տնտեսվարողներ, ձեռնարկություններ: Չի բացառվում, որ առաջիկայում սկսենք 3-4 օրով, մեկ շաբաթով նման պատժամիջոց կիրառենք»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
661 դիտում
23:45 17-01-2025
Պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին, նրա նվիրումը մեր միասնական ջանքն է պահանջում․ Նիկոլա Ազնավուր
10978 դիտում
23:30 17-01-2025
36 ժամ ջուր չի լինելու
679 դիտում
23:13 17-01-2025
Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյի հետ