5788 դիտում
18:44 28-05-2020
Մայիսի 30-ին Արարատի մարզում կբացվի 24-ժամյա ռեժիմով գործող գյուղմթերքի շուկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Իմ քայլը հանուն Արարատի մարզի» բիզնես համաժողովի ժամանակ գործարարի կողմից ներկայացված՝ մարզում գյուղմթերքի շուկա կառուցելու ծրագիրը մեկ տարվա ընթացքում կյանքի կոչվեց։ Այն մայիսի 30-ից կբացվի և գյուղացիները կկարողանան իրենց բերքը վաճառել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արարատի մարզպետարանից։
«Հունիսի սկզբին նախատեսված է շուկայի պաշտոնական բացման արարողությունը: Շուկայում գործելու են՝ բացօթյա և փակ տաղավարներ, կառուցվել են նաև պահեստներ՝ իրենց սառնարաններով, սննդի կետեր, տնտեսական խանութներ, ավտոկայանատեղի՝ նախատեսված ինչպես ուղևորատար, այնպես էլ բեռնատար ավտոմեքենաների համար»,- նշում են մարզպետարանից:
Շուկայի տարածքում կառուցվում է նաև հյուրատուն, որը պատրաստ կլինի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Շուկան գործելու է ամեն օր՝ 24-ժամյա ռեժմիով, առայժմ՝ անվճար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
2346 դիտում
19:24 05-06-2017
Հունիսի 10-ից կվերաբացվի Կասյան փողոցի գյուղմթերքի սեզոնային շուկան
2819 դիտում
18:52 26-08-2022
Դավթաշենի գյուղմթերքի շուկան արդեն գործում է. առևտրականները գալիս են ամեն օր՝ առավոտյան ժամը 7-ից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
358 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
499 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
862 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ