Գույքահարկը կաճի 4 անգամ. կառավարությունը հավանություն տվեց նախագծին
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծին, որով բարձրանում է գույքահարկը:
Հարցը ներկայացրեց ֆինանսերի նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ նշելով, որ որոշել են անշարժ գույքը հարկել հարստությունը համարժեք:
Նա նկատեց, որ գույքային հարկ/ՀՆԱ ցուցանիշով Հայաստանը հետ է մնում 38 երկրենրի շարքում. «Սա այն բանի հետևանք է, որ հարկման համար հիմք է ընդունվում անշարժ գույքի կադաստրային արժեքը, որը էականորեն տարբերվում է շուկայական արժեքից:
Ակնկալվում է, որ այս փոփոխության արդյունքում գույքային հարկերի պոտենցիալը 4,3 անգամ կաճի: Սա թույլ կտա համայնքներին իրենց խնդիրների լուծման հարցում առավել լավ որակ ապահովել»,- ասա նա;
Նախարարը տեղեկացրեց, որ գործող կարգով կա չհարկվող շեմ, այսինքն մինչև 3 մլն դրամ գնահատված բնակարանների համար հարկ չի գանձվում, իսկ նոր համակարգով այդ շեմը հանվում է և թեկուզ փոքր, բայց հարկ նախատեսվում է:
Նոր համակարգը ներդրվելու է աստիճանաբար՝ 3 տարվա ընթացքում: Իսկ անշարժ գույքի հարկման հիմք է ընդունվելու ոչ թե շուկայական, այլ շուկայական արժեքներին մոտարկված արժեքները:
Առաջարկվող բարեփոխումների արդյունքում ակնկալվում է բարձրացնել նաև տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական կայունության ու ֆինանսական անկախության մակարդակը։