1484 դիտում
14:44 27-05-2020
10 մլն դրամաշնորհ՝ Ֆրանսիայից. ոռոգվող գյուղատնտեսության զարգացման ծրագրի համար
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց 2020-ի ապրիլի 23-ինստորագրված «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 10 մլն եվրո գումարի չափով թիվ CAM 1002 06 D ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:
Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ Համաձայնագրով նախատեսված դրամաշնորհային միջոցներով իրականացվելու է ոռոգվող գյուղատնտեսության զարգացման Ծրագիր Արարատի և Արմավիրի մարզերում:
Ծրագրի նպատակն է` աջակցել ՀՀ կառավարությանը ոռոգման ոլորտի ընթացիկ բարեփոխումների իրականացման հարցում, ներդնել նորարարական կայուն մեխանիզմներ` ուղղված ոռոգվող գյուղատնտեսության տնտեսական զարգացման խոչընդոտների վերացմանը, աջակցել ֆերմերների որակյալ ուսուցման ծրագրի ընդլայնմանը, մշակել ֆինանսավորման գործիքներ՝ ֆերմերներին, ֆերմերների խմբերին և կոոպերատիվներին օժանդակելու համար, աջակցել ֆերմերային խմբերի կայուն զարգացմանը Արմավիրի և Արարատի մարզերում:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրելոռոգվող գյուղատնտեսության ոլորտում ներգրավված ազգային և տեղական շահառուներին, աջակցել Թվային ուսուցման ծառայությունների երկու հարթակների ստեղծմանը և գործարկմանը` գյուղատնտեսական խորհրդատվության լայն շրջանակ տրամադրելու նպատակով, աջակցել արտադրական կոոպերատիվների ստեղծմանը` ընտրված ֆերմերների և ֆերմերների խմբերի համար կազմակերպվող մասնագիտացված դասընթացների միջոցով:
Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է Արարատի և Արմավիրի մարզերում առնվազն 2000 հեկտար պիլոտային տարածքների արդիականացում` ոռոգման ժամանակակից համակարգերի ներդրման միջոցով:
Ծրագրի շրջանակներում ստեղծվելու է Կոոպերատիվների աջակցման ֆոնդ՝ տրամադրելով դրամաշնորհ ծրագրային հիմունքներով՝ կոոպերատիվների և ֆերմերների խմբերի սկզբնական ֆինանսական կարիքները համաֆինանսավորելու համար:
Նմանատիպ նյութեր
2671 դիտում
23:28 29-11-2018
Զարգացման ֆրանսիական գործակալության հետ քննարկվել է ոռոգվող գյուղատնտեսության զարգացման ծրագիրը
1819 դիտում
17:36 15-12-2020
13 համայնքում էականորեն կավելանան ոռոգվող հողատարածքները․ ներդրվել է ավելի քան 544 միլիոն դրամ. ՀՏԶՀ
1551 դիտում
12:40 06-08-2021
Եվրասիական զարգացման բանկը 3 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի ՀՀ-ն՝ Կովիդի դեմ պայքարի համար
Այս բաժնից
757 դիտում
18:57 23-01-2025
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Հայաստանի շինարարների միության անդամների հետ
850 դիտում
18:44 23-01-2025
Սահմանվել են սիրողական ձկնորսության թույլատրելի կենդանատեսակները և չափաքանակները
691 դիտում
18:32 23-01-2025
Դավոսում կայացել է ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը