Նախարար Արայիկ Հարությունյանը միացել է «Միայն դիմակով» արշավին
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը միացել է «Միայն դիմակով» արշավին։ Նա նույնպես լուսանկար է հրապարակել և գրառել.
«Ավտոմեքենայի մեջ՝ միայն դիմակով
Աշխատանքի վայրում՝ միայն դիմակով
Որեւէ բան գնելիս՝ միայն դիմակով
Կանգառում տրանսպորտի սպասելիս՝ միայն դիմակով
Փողոցում զրուցելիս՝ միայն դիմակով»։