3231 դիտում
08:58 11-04-2018
Արմեն Սարգսյանը միացել է լրատվամիջոցների դեմ արշավին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը որոշել է շարունակել նախորդների արատավոր բարքերը: «Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել է, որ մարզահամերգային համալիրում Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը նախօրեին անցկացվեց փակ դռների հետևում: Միայն իշխանահաճո մի քանի լրատվամիջոցի ներկայացուցչի էր բախտ վիճակվել ներկա գտնվելու համալիրում, իսկ մյուսները ստիպված էին իրադարձություններին հետևել համացանցով, մի քանի կիլոմետր հեռավորությամբ՝ կա՛մ ԱԺ շենքից, կա՛մ իրենց խմբագրություններից:
Երեկ էլ հայտնի դարձավ, որ Արմեն Սարգսյանը պաշտոնը ստանձնելու հաջորդ օրն իսկ հանդիպել է մի խումբ ռուս լրագրողների հետ: Այլ կերպ ասած` նորընտիր նախագահը որոշել էր արհամարհել տեղական լրատվամիջոցներին` գերադասելով առաջինը շփվել օտարերկրացիների հետ:
Բացի այդ` գործող իշխանությունը հետևողական պայքար է սկսել լրատվամիջոցների դեմ` մամուլի առաջ փակելով դռները: Պատահական չէ, որ կառավարության նիստերն անցկացվելու են դռնփակ, անգամ օրենսդրական վերջին փոփոխություններից հետո լրագրողներին արգելում են ներկա գտնվել Երևանի ավագանու նիստերին:
Հիմա այս արշավին միացել է նաև Արմեն Սարգսյանը, մինչդեռ ի պաշտոնե նա պետք է լիներ Սահմանադրության, հետևաբար՝ ժողովրդավարության, խոսքի և մամուլի ազատության երաշխավորը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4195 դիտում
10:10 25-05-2020
Նախարար Արայիկ Հարությունյանը միացել է «Միայն դիմակով» արշավին
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը