1629 դիտում
18:28 22-05-2020
Չեխիայի խորհրդարանի երկու պալատները ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը
Մայիսի 20-ին Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատը լիագումար նիստում միաձայն ընդունեց /Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի կողմից ներկայացված/ բանաձև, որը նվիրված էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտմանը։
Այսպիսով Չեխիայի խորհրդարանի երկու պալատները ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:
Չեխիայի Սենատի ընդունած բանաձևը գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու, որ մարդկության դեմ ոճիրները վաղեմության ժամկետ չունեն: 105 տարի անց ևս միջազգային հանրությունը հիշում է Հայոց ցեղասպանությունը՝ մարդկության պատմության ամենաողբերգական էջերից մեկը և տալիս արժանի գնահատական:
Փաստաթուղթը կյանքի կոչվեց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահներ Միլան Շտյեխի և Միլուշե Հորսկայի, ինչպես նաև Սենատի մյուս անդամների հետևողական և սկզբունքային գործունեության արդյունքում:
Հայոց ցեղասպանության հիմնահարցը մշտապես եղել է հայ-չեխական միջխորհրդարանական օրակարգի անկյունաքարերից։ Օրենսդիր մարմինների նախագահների, ինչպես նաև խորհրդարանական բարեկամական խմբերի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության արդյունքում արգասավոր քննարկումների հարթակ է ստեղծվել՝ իր կարևոր ձեռքբերումներով։
Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն անհրաժեշտ է ոչ միայն ճշմարտության և պատմական արդարության վերականգնման ու ժխտողականության վտանգավոր քաղաքականության դեմ պայքարի համար, այլ նաև կրոնական և էթնիկ պատկանելության հողի վրա կատարվող հանցագործությունների կանխարգելման, մարդու իրավունքների համընդհանուր պաշտպանության համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1083 դիտում
22:43 20-05-2020
Չեխիայի Սենատը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը. ՀՀ ԱԳՆ
9776 դիտում
00:22 26-04-2017
Չեխիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. ՀՀ ԱԳՆ
Այս բաժնից
763 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
634 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
436 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը