1059 դիտում
11:42 20-05-2020
Այսօր գրություններ կհասցեագրեմ իրավապահներին, այդ թվում՝ Տ. Ռեւազյանի ու նրա նորածնի մասին գրառման հետ կապված. ՄԻՊ
Ատելության խոսքի դեմ պայքարի հարցում իրավապահ մարմինների գործունեության սկզբունքները եւ քրեական քաղաքականության ուղղությունները հասկանալու, ճիշտ կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու նպատակով այսօր համապատասխան գրություններ կհասցեագրեմ իրավապահ մարմիններին, այդ թվում՝ կապված Տաթեւիկ Ռեւազյանի ու նրա նորածին երեխայի մասին գրառման հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հստակության համար հատուկ նշում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանը չունի անձանց նկատմամբ պատասխանատվության, այդ թվում՝ հարկադրանքի միջոցներ կիրառելու, ինչպես նաեւ պաշտոնյաներին քաղաքացիներից պաշտպանելու կամ քաղաքացիների միջեւ հարաբերություններում վերջիններիս պաշտպանելու իրավասություն:
Երեկվա իմ հայտարարությունը նպատակ ուներ եւս մեկ անգամ ընդգծել ատելության խոսքի՝ արատավոր երեւույթի բացարձակ անթույլատրելիությունը: Այդպիսի արատավոր երեւույթներն ուղղակի պետք է ի սպառ բացառվեն, որոնք, ցավոք, ստանում են լայն տարածում ու դա առաջացնում է վտանգավոր հետեւանքներ, դա բազմապատկում է վիրավորանքն ու ատելությունը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2600 դիտում
19:59 09-07-2020
ՄԻՊ-ը ռեստորանային ոլորտի հետ կապված գրություններ է հասեցագրել Պարետատուն
10210 դիտում
10:06 20-05-2020
Բացարձակ դատապարտելի է առավել եւս նորածին երեխային ուղղված ատելությունը. Թաթոյանը՝ Տաթեւիկ Ռեւազյանի մասին
Այս բաժնից
400 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
547 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
928 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ