211652_close_icon
views-count4380 դիտում article-date 23:01 19-05-2020

Ուկրաինայի հայ համայնքը ամենաազդեցիկներից է. քաղաքագետ

Ուկրաինացի քաղաքագետ Ալեքսեյ Յակուբինը ZIK հեռուստաալիքի՝ «Միջազգային համայնապատկեր Նադեժդա Սասսի հետ» հաղորդման ընթացքում խոսել է Ուկրաինայի հայ համայնքի ակտիվ գործունեության մասին: [url=http://analitikaua.net/2020/politolog-nazval-armyanskuju-obshhinu-v-chisle-samyh-vliyatelnyh-v-ukraine/]AnalitikaUA.net-[/url]ը հաղորդում է, որ պատասխանելով հաղորդավարի այն հարցին, որը վերաբերում էր ուկրաինական դիվանագիտության որոշ ոլորտների վրա ազդեցություն ունեցող ազգային համայնքներին, Յակուբինը նշել է, որ ինքն այդպիսիք համարում է հրեական և հայկական համայնքները՝ շեշտելով, որ նաև մասնակցություն է ունեցել հայ համայնքի միջոցառումներին: Ուկրաինայում, Վրաստանում և Հայաստանում իրականացվող բարեփոխումների և տնտեսական զարգացման արդյունքների քննարկման ընթացքում փորձագետը նշել է, որ Վրաստանի բարեփոխումների պատկերը Ուկրաինայում «վաճառվել է»: «Վրաստանն այդ ամենը հաջողեց, Բաթումիի մեգահյուրանոցներ և այլն, և այլն: Որպես փորձագետ, որը սովոր է լսված հայտարարությունները ստուգել՝ վերցրեցի Համաշխարհային բանկի տվյալները և նայեցի Վրաստանի ՀՆԱ-ի ցուցանիշները Սաակաշվիլիի օրոք և Հայաստանինը՝ նույն ժամանակահատվածում: Ստացվում է, որ Սաակաշվիլիի ժամանակ Վրաստանի ՀՆԱ-ն աճել է 2,5 անգամ, իսկ Հայաստանինն այդ ընթացքում՝ 3,3 անգամ»: Նա հավելել է, որ պետք է նաև հաշվի առնել, որ Հայաստանը չունի ելք դեպի ծով: Լրատվամիջոցոցը նշում է, որ ծրագրին մասնակցել է նաև Կիևի շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Բնո-Հայրիյանը:

Նմանատիպ նյութեր