1650 դիտում
08:49 30-04-2014
Ուկրաինայի Դոնեցկի մարզի հայ համայնքը ժողով կանի․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ուկրաինայի Դոնեցկի մարզի հայ համայնքի ղեկավար Գագիկ Աղավելյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, խոսելով իրենց տարածաշրջանում տիրող իրավիճակի և հայ համայնքի դիրքորոշման մասին, ասաց հետևյալը. «45 միլիոնանոց այդ երկրում ընդհանուր ապրում է մոտ 550.000 հայ ու ամենաշատ հայերը բնակվում են Դոնեցկի մարզում։ Հիմա մեզ մոտ մայիսի 11-ին Հանրապետության հռչակագրի օր են հայտարարել, իսկ մայիսի 25-ին մյուս կողմը նախագահական ընտրություն է հայտարարել։ Մենք պետք է ժողով անենք ու հասկանանք, թե ինչ է ուզում հայ համայնքը։ Մի ստվար զանգված ռուսամետ է, մի ստվար զանգված՝ արևմտամետ։ Մենք ասում ենք, որ քաղաքականությունը կեղտոտ բան է, մենք չգիտենք՝ ինչ կլինի, դրա համար ավելի լավ է չեզոք դիրքում մնալ, քանի որ, օրինակ, մենք զոհեր ունեցանք, առաջին զոհը Սերգեյ Նիգոյանն էր, ում Մայդանի հերոս հռչակեցին, երկրորդը Գեորգի Մուրադյան էր, ում ևս հերոս հռչակեցին, իսկ երրորդը՝ Ռուբեն Ավանեսյանն էր, ում Դոնեցկում սպանեցին, և նրան էլ ռուսամետները հերոս հռչակեցին»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1054 դիտում
07:33 23-11-2023
ՔՊ-ն ամփոփիչ ժողով կանի. ինչ է սպասվում. «Ժողովուրդ»
1660 դիտում
10:16 12-06-2023
Ուկրաինայի դրոշը ծածանվել է Դոնեցկի մարզի ևս մեկ բնակավայրի վրա
Այս բաժնից
1474 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»