52613 դիտում
13:33 19-05-2020
Երթուղայինի ուղեվարձը դե ֆակտո դարձրել են 400-500 դրամ. Հովհաննես Խաչատրյան
ՀՀԿ Շենգավիթ երիտասարդական կազմակերպության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Քաղաքացուց պահանջվում է մեկ անգամ երթուղայինից օգտվելու համար գնել բժ.ձեռնոց և դիմակ,որի գումարը ուղեվարձի հետ միասին կազմում է մոտավորապես 400-500 դրամ,կրկնում եմ`մեկ անգամ օգտվելուց:Այս ամենը ինչ է՞,եթե ոչ նախապատրաստում,հնարավո՞ր է,որ այս համավարակից օգտվելով իշխանությունները մարդկանց նաև նախապատրաստում են երթուղային տրանսպորտի թանկանալուն,ուղղակի նրանք իրականացնում են այս ամենը իրենց գործելաոճին հարիր ձևով`ծածուկ,և ապագա բողոքներից խուսաբելու համար նրանք դիվիդենտներ են հավաքում:
Իշխանությունը փոխանակ օգնի մարդկանց այս ծանր ժամանակահատվածում,ավելին նրանք մարդկանց բեռը էլ ավելի են ծանրացնում:Մի պահ ձեզ զրկեիք ձեր այդքան սիրելի պարգևավճարներից,և մարդկանց անվճար բաժանեիք առաջին անհրաժեշտ պարագաները:Ձեր այս քայլերի հետևանքով,մարդիկ անճարության են մատնվելու ու կանգնելու են ընտրության առջև`գնել հաց թե դիմակ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1975 դիտում
16:07 05-12-2023
Երևանի քաղաքապետարանը մեկնաբանել է ավտոբուսների ուղեվարձը 150 դրամ դարձնելու մասին լուրը
Այս բաժնից
1003 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1015 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք