211652_close_icon
views-count1232 դիտում article-date 13:12 18-05-2020

Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են անխոչընդոտ մեկնել Հայաստան՝ Սադախլոյի անցակետով

Մայիսի 18-ից չեղարկվել է Վրաստանի Մառնեուլիի շրջանում երկու ամիս գործող խիստ կարանտինային ռեժիմը և հանվել է մուտքի ու ելքի արգելքը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Վրաստանում ՀՀ դեսպանությունը․ «Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն այսուհետև կարող են անխոչընդոտ մեկնել Հայաստան՝ Սադախլոյի անցակետով, 10։00-18։00 ընկած ժամանակահատվածում։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դեռևս արգելված է Վրաստանի տարածք օտարերկրացիների (այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների) մուտքը, և սույն որոշման մեջ ցանկացած փոփոխության դեպքում դեսպանությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր