Քննարկվել են Տավուշի մարզի ոռոգման համակարգի բարելավման հարցեր
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն մարզի ոռոգման համակարգին առնչվող հարցեր քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ Տավուշի մարզպետարանից։
Ոլորտի պատասխանատուների հետ քննարկվել են առկա խնդիրները, դրանց լուծման տարբերակները, մշակվել է նոր հայեցակարգ:
Աշխատանքային խմբին տրվել են ցուցումներ՝ հետագա քայլերի համար: