7109 դիտում
09:21 13-05-2020
Չինաստանը փորձում է գողանալ ԱՄՆ-ից COVID-19 պատվաստանյութի հետազոտությունները․ «Ամերիկայի ձայն»
Ամիսներ շարունակ ԱՄՆ-ի պաշտոնյաները նախազգուշացնում էին կորոնավիրուսի համավարակի պայմաններում կիբերհարձակումների մասին: Եթե նախկինում որևէ երկիր չէր նշվում որպես այդ հարձակումների կազմակերպիչ, ապա այժմ, երբ կորոնավիրուսի պատվաստանյութի մշակման մրցավազքն արագանում է, ԱՄՆ-ի պաշտոնյաների պատասխանն ուղղակի է. օրերս Միացյալ Նահանգները նախապատրաստվում է մեղադրանք ներկայացնել Չինաստանին՝ կիբեր հարձակումներ իրականացնելու համար:
Պաշտոնական մեղադրանքը Չինաստանին ներկայացնելու են ԱՄՆ-ի Դաշխային հետաքննությունների բյուրոն և Ազգային անվտանգության ծառայությունը՝ կորոնավիրուսի պատվաստանյութերի, դեղամիջոցի և թեստերի շուրջ հետազոտություններ կատարող ընկերությունների համակարգչային ցանցեր ներխուժելու փորձերի համար: Տեղեկատվությունը հաստատել է նաև Ներքին անվտանգության տեղեկատվական հատուկ խմբի անդամ, Redpoint Cybersecurance ընկերության գործերի կառավարիչ Թաբ Բրադշոուն:
«Կարծում եմ, սա անխուսափելի է»,- [url=https://www.amerikayidzayn.com/a/5417057.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ին ասել է Բրադշոուն,- «Դա քաղաքական քայլ է՝ Չինաստանի կոմունիստական կառավարությանը պատասխանատվության ենթարկելու և աշխարհին տեղեկացնելու, որ նրանք ակտիվորեն փորձում են գողանալ ԱՄՆ տեխնոլոգիաները նաև այս ոլորտում»:
Միացյալ Նահանգները տարիներ շարունակ հայտարարել է, որ Չինաստանը, Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի և Իրանը, կիբերհարձակումների հետևում կանգնած հիմնական ուժն են ՝ մեղադրելով Պեկինին ԱՄՆ-ի մտավոր սեփականությունը գողանալու, ԱՄՆ-ի հանդեպ մրցակցային առավելություն ձեռք բերելու մեջ:
Չինաստանի հասցեին հանրային մեղադրանքը՝ COVID-19 պատվաստանյութերի գողանալու փորձերի հետ կապված, հավանաբար էլ ավելի է խորացնելու լարվածությունը Պեկինի և Վաշինգտոնի միջև: Սպիտակ տան վարչակազմն իր հերթին շարունակում է մեղադրել Չինաստանին կորոնավիրուսի համաճարակի փաստերը նախնական փուլում թաքցնելու մեջ, որի արդյունքում այլ երկրներ թերագնահատել էին վարակի վտանգի աստիճանը:
COVID-19 պատվաստանյութի հետազոտությունները միաժամանակ ձեռնարկվում են աշխարհի մի շարք երկրներում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արձանագրել է ութ պատվաստանյութեր, որոնք գտնվում են կլինիկական գնահատման փուլում, այդ թվում երկուսը Միացյալ Նահանգներում և չորսը Չինաստանում:
Նմանատիպ նյութեր
891 դիտում
09:13 27-10-2020
Դեկտեմբերին պարզ կլինի COVID-19-ի դեմ պատվաստանյութի արդյունավետությունը․ Էնթոնի Ֆաուչի․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1324 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»
1495 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1261 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»