211652_close_icon
views-count1096 դիտում article-date 16:12 12-05-2020

Գործարկվել են «հետիոտնային կանչ»-ի ռեժիմով նոր լուսացույցներ

Երթևեկության անվտանգության ապահովման և կազմակերպման նկատառումով 2020թ. մայիսի 12-ից մայրաքաղաքի ևս 6 փողոցների՝ 7 չկարգավորվող հետիոտնային անցումներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն. Բաղրամյան պողոտա - Երզնկյան փողոց խաչմերուկում, Արշակունյաց պողոտա հհ.12, 15, Աճառյան փողոց՝ քարի մոտ, Լենինգրադյան փողոց հ.10, Թբիլիսյան խճուղի հ.73/2, Զ. Քանաքեռցու փողոց հհ.63, 65 և Զ. Քանաքեռցու փողոց՝ հ.117։ Նշված հետիոտնային անցումներում տեղակայվել են «հետիոտնային կանչ»-ի ռեժիմով աշխատող լուսացույցներ։ Այդ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումներով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով։

Նմանատիպ նյութեր