1272 դիտում
13:55 12-05-2020
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղերձը Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ
Սիրելի բուժքույրեր, շնորհավորում եմ և շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ, եղեք առողջ և երջանիկ:
Բուժքույրական գործն ամենամարդասիրական մասնագիտություններից մեկն է առողջապահական համակարգում, փաստ է՝ բուժքույրը ոչ միայն բժշկի օգնականն է, այլև ինքնուրույն մասնագիտություն, որը կոչված է իրականացնել նաև մարդասիրական առաքելություն:
Աշխարհի մի շարք երկրներում մայիսի 12-ին նշում են բուժքույրերի միջազգային օրը: Այսօր ևս մեկ առիթ է շնորհավորել և շնորհակալական խոսքեր ուղղել ամենամարդասիրական մասնագիտություններից մեկի ներկայացուցիչներին` բուժքույրերին: Հատկապես այս օրերին անհնար է պատկերացնել համավարակի դեմ պայքարն առանց բուժքույրերի հոգատար ու նվիրված աշխատանքի։ Ձեր ամենօրյա աշխատանքի շնորհիվ ապաքինվում են տասնյակ պացիենտներ, ձեր ժպիտները հույս են ներշնչում հիվանդության դեմ պայքարում։
Եղեք առող, գնահատված և սիրված։ Ի դեպ, բուժքույրերը ներկայում առողջապահական ոլորտի ամենամեծաթիվ աշխատակիցներն են և բժշկական պրակտիկայում բուժծառայությունների հիմնական մասը մատուցում է բացառապես բուժքույրական անձնակազմը:
Նմանատիպ նյութեր
1080 դիտում
11:15 12-05-2015
Արմեն Մուրադյանի շնորհավորական ուղերձը՝ Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ
1643 դիտում
14:14 12-05-2016
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ուղերձը՝ Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ
2638 դիտում
12:21 31-12-2018
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի շնորհավորական ուղերձը
Այս բաժնից
1174 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
1009 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը