3817 դիտում
09:37 12-05-2020
ԱՄՆ Կոնգրեսի կոշտ քննադատությունը Ադրբեջանի իշխանությունների հասցեին․ «Ամերիկայի ձայն»
Ադրբեջանն օգտագործում է կորոնավիրուսի վարակը որպես պատրվակ երկրում քաղաքական ճնշումներ իրականացնելու և խոսքի ազատությունը սահմանափակելու նպատակով, երկուշաբթի հայտարարել են Միացյալ Նահանգների Կոնգրեսի Մարդու իրավունքների հարցերով Հելսինկյան հանձնաժողովի համանախագահներ կոնգրեսական Ալսի Հասթինգսը և սենատոր Ռոջեր Ուիքերը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5415432.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
«Այս համավարակի ընթացքում առողջապահությանն ուղղված միջոցները որևէ կերպ չեն արդարացնում քաղաքական բռնաճնշումները: Մենք անհանգստացած ենք զեկույցներով, որոնք վկայում են, որ Ադրբեջանի կառավարությունն ավելի է սահմանափակում սեփական քաղաքացիների ազատ արտահայտման, ազատ մամուլից օգտվելու և տեղեկատվության իրավունքը՝ իրականացնելով ձերբակալություններ, տուգանքներ, բռնություններ և, հնարավոր է, խոշտանգումներ: Երկրի իշխանությունները պետք է դադարեցնեն, այս գլոբալ ճգնաժամի պատրվակով սահմանափակել Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության անդամների և այլ գործիչների և թղթակիցների ազատ խոսքի իրավունքը»:
ԱՄՆ-ի Կոնգրեսի հանձնաժողովի հայտարարության մեջ նշված է՝ վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի իշխանություններն ազատազրկել, հարցաքննել և տուգանել են, իսկ մեկ դեպքում հնարավոր է խոշտանգումների ենթարկել ընդդիմադիր գործիչների և լրագրողների:
Նմանատիպ նյութեր
4085 դիտում
17:58 05-04-2017
Լիոնել Մեսի. Շատ ծանր չեմ տանում իմ հասցեին քննադատությունը
7161 դիտում
10:32 16-09-2017
Հայաստան կայցելի ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցչական բացառիկ պատվիրակություն. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»