2150 դիտում
19:28 08-07-2020
ՍԱՏՄ-ն 24 ժամով կասեցրել է սննդի ոլորտում գործող մեկ տասնյակ տնտեսավարողների գործունեությունը
Այսօր հանրապետության ողջ տարածքում 24 ժամով կասեցվել է սննդի ոլորտում գործող մեկ տասնյակ տնտեսավարողների գործունեությունը, տեղեկացնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը:
Ըստ գերատեսչության տարածած հաղորդագրության օրեցօր պակասում է սննդի շղթայում գործունեություն ծավալող այն ընկերությունների թիվը, որտեղ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության արդյունքում հայտնաբերվում են խախտումներ:
Դրանց թվում են նաև «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի երկու՝ Երևանի Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններում գտնվող, մասնաճյուղերը, որտեղ խախտվել էին հաճախորդների միջև սոցիալական հեռավորությունն ապահովելու և ժամը 10-12-ը միայն ծերերին սպասարկելու նորմերը:
«Կասեցումների նպատակը ոչ միայն կարգազանցներին պատժելն է, այլև՝ արձանագրված խախտումները վերացնելու ժամանակ տալը: ՍԱՏՄ աշխատակիցները տրամադրում են խորհրդատվություն, տալիս են ցուցումներ և ակնհայտ է, որ դրանք տնտեսավարողների կողմից հաշվի են առնվում և կատարվում: Դրա ապացույցն է նաև այն, որ այսօր Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում իրականացվող խստացված ստուգայցի ու կրկնայցերի ընթացքում ՍԱՏՄ տեսուչների խոշորացույցի տակ հայտնված սննդամթերքի խանութներում, հանրային սննդի կետերում և սննդի արտադրություններում որևէ խախտում չի հայտնաբերվել:
Կորոնավիրուսով (Covid 19) պայքարի շրջանակներում՝ ՀՀ սննդամթերքի տեսչական մարմնի լայնածավալ-հետևողական ստուգայցերն ու կրկնայցերը հանրապետության մարզերում և Երևանում շարունակվելու են»,- ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրությունում:
Նմանատիպ նյութեր
966 դիտում
16:00 08-06-2020
ՍԱՏՄ-ն 24 ժամով կասեցրել է մոտ յոթ տասնյակ տնտեսավարողների աշխատանքը
925 դիտում
22:10 10-06-2020
ՍԱՏՄ-ն 72 ժամով կասեցրել է ռեստորանային 3 համալիրի գործունեությունը
Այս բաժնից
703 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
817 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ
877 դիտում
21:59 23-12-2024
Դավիթ Խուդաթյանը քննարկել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր