211652_close_icon
views-count576 դիտում article-date 19:53 09-05-2020

Վահե Էնֆիաջյանն այցելել է Հայրենական Մեծ պատերազմի վետերան Վոլոդյա պապին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը գրել է. Էրեբունի վարչական շրջանում այցելեցի Հայրենական պատերազմում միակ նման ուղին անցած վետերան 95-ամյա Վոլոդյա Գսպեյան պապին, ով նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ է: Հետաքրքիր և բազմաբովանդակ զրույցի ընթացքում վերհիշեց պատերազմական փառահեղ ուղին և կիսվեց մի շարք այսօրեական խնդիրներով: Տեղեկացրեցի նաև վետերաններին պատվովճարները կրկնապատկելու իմ օրենսդրական նախաձեռնության մասին : Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել: Կեցցեն մեր պապերը՝ մեր հաղթական ուղին կերտողները: Հ.Գ. Իմ ձեռքում է Վոլոդյա պապի պատվոգիրը, որն անձամբ ստացել է Ի.Ստալինից հայրենիքին մատուցած ծառայությունների համար:

Նմանատիպ նյութեր