Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ընկերոջը պատկանող Այրվածքաբանության ազգային կենտրոնում ապօրինի հատվել են «թեղի» և «վիրգինյան գիհի» տեսակի ծառեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 2-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում ընթերցողներից, ովքեր հայտնում են, որ անհայտ անձը կամ անձինք մի քանի ծառեր են «քոքից» կտրել ՀՀ առողջապահության նախարարության ճառագայթային բժշկության և այրվածքների ազգային կենտրոնի տարածքում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Այրվածքաբանության ազգային կենտրոնում տեղի են ունենում կապիտալ վերանորոգման աշխատանքներ և այդ աշխատանքների շրջանակում հայտնաբերվել են ապօրինի հատված «թեղի» և «վիրգինյան գիհի» տեսակի մի քանի կտրած ծառեր։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փորձում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից պարզել՝ արդյո՞ք տեղյակ են կատարվածի մասին և արդյո՞ք կտրված ծառերն օրինական են կտրվել, թե՞ հերթական ապօրինի ծառահատումն է տեղի ունեցել ինչ-որ անձանց կողմից։ Ըստ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին հասած տեղեկությունների՝ նշված կենտրոնի նորանշանակ տնօրենը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ընկերն է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի