211652_close_icon
views-count4218 դիտում article-date 16:32 07-05-2020

Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2020-ին

Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2020 թվականին: «[url=https://armenpress.am/arm/news/1014590.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` այս մասին ՀՀ ազգային ժողովում կառավարության 2019թ. ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ տարեկան զեկույցի ներկայացմանն ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, Հայաստանի և Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ Սուրեն Պապիկյանը: Նախարարը, անդրադառնալով Հայաստանի և Իրանի միջև իրականացվող ծրագրերին, մասնավորապես նշել է. «Հաշվետու ժամանակաշրջանում շարունակվել են Իրան-Հայաստան 400 կՎտ էլեկտրահաղորդման գծի և ենթակայանի կառուցման աշխատանքները: Այս տարի նախատեսվում է ավարտել շինարարությունը, բայց ցավոք կորոնավիրուսով պայմանավորված այս տարվա մեկնարկն այնքան էլ խոստումնալից չէր. հույս ունենք, որ նախանշված ժամկետում կկարողանանք աշխատանքներն ավարտին հասցնել»: Պապիկյանը, անդրադառնալով Հայաստանն Իրանին կապող միջպետական ճանապարհի արդիականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ասել է. «Արդեն իսկ ունենք պատվիրված նախագիծ՝ Ագարակ-Քաջարան ճանապարհի վերակառուցման և թունելի կառուցման համար: Այդ աշխատանքներն իրականացնելու է մրցույթում հաղթած իտալական ընկերությունը. այս տարի կառուցման աշխատանքները կսկսեն»:

Նմանատիպ նյութեր