211652_close_icon

ՍԱՏՄ ղեկավարի նախկին տեղակալը դատական հայց է ներկայացրել ընդդեմ վարչապետի

views-count2451 դիտում article-date 15:46 07-05-2020
ՍԱՏՄ ղեկավարի՝ աշխատանքից ազատված տեղակալ Էմին Ավետիսյանը նոր հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վարչապետի աշխատակազմի՝ պահանջելով առոչինչ ճանաչել իրեն աշխատանքից ազատելու մասին որոշումը։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։ Հայցվոր կողմը պահանջում է վարչապետի աշխատակազմին պարտավորեցնել նաեւ վերականգնել իրեն զբաղեցրած պաշտոնին, փոխհատուցել հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար։ Դատական-տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝ Վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Էդվարդ Նահապետյանի, առաջին հայցադիմումը վերադարձրել է՝ արձանագրելով, որ հայցվորի կողմից մեկ հայցադիմումում ներառվել են տարբեր իրավական պահանջներ, որոնք պետք է դատարան ներկայացնի առանձին հայցերի տեսքով։

Նմանատիպ նյութեր