ԶՈՒ ԳՇ պետի արդեն նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ նախագահի
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի արդեն նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դատականբ հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի:
Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Տիրան Խաչատրյանը դատարան է դիմել իրեն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին ՀՀ Նախագահի 24.02.2021թ. թիվ ՆՀ-25-Ա հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով:
Գործը մակագրվել է դատավոր Մերի Համբարձումյանին:
Նշենք, որ «Իսկանդերի» մասին մեկնաբանությունից հետո Նիկոլ Փաշինյանը նախագահին առաջարկել էր պաշտոնից ազատել Տիրան Խաչատրյանին, որը և նախագահը ստորագրել էր: