211652_close_icon
views-count670 դիտում article-date 19:00 05-05-2020

Էրիկ Գրիգորյանը ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից

էրիկ Գրիգորյանն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։ Այս մասին հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Էրիկ Գրիգորյանին ազատել շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից»,- նշված է հրամանագրում։ Էրիկ Գրիգորյանը շրջակա միջավայրի նախարար է նշանակվել 2019 թվականի հունիսի 1-ին, մինչ այդ՝ 2018 թվականին մայիսի 12-ից, զբաղեցրել է Բնապահպանության նախարարի պաշտոնը: [url=https://shamshyan.com/hy/article/2020/05/05/1154032/]Ավելի վաղ[/url] հայտնել էինք, որ լրատվամիջոցների տեղեկություններով՝ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն աշխատանքից ազատվելու դիմում էր գրել։ Լուրը ճշտելու համար դիմեցինք վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին, որն ասաց՝ կճշտի տեղեկատվությունը ու կհայտնի ավելի ուշ։

Նմանատիպ նյութեր