Գեղարքունիքում վերջին 2 օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ մարզում վերջին 2 օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք:
«Մարզում ընդհանուր ունենք 117 հաստատված դեպք։
Պետք է նշել, որ բոլոր նոր դեպքերը գրանցվել են մեկուսացված եւ ինքնամեկուսացված քաղաքացիների շրջանում»,- նշված է գրառման մեջ։