«Stay home»-ը աշխատեց, «մնա տանը»՝ չաշխատեց․ «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է․ «Երեկվանից պարետի որոշմամբ անցել ենք ազատ կյանքի՝ մասամբ, առանց հասարակական տրանսպորտի ու որոշակի սահմանափակումներով: Ինչպես՝ Եվրոպան: Համեմատությունն այդքանով ավարտվում է:
Ի տարբերություն Եվրոպայի՝ Հայաստանում այդպես էլ չընկալվեց կորոնավարակի վտանգավորությունը: Եվ Հայաստանում այդպես էլ չընկալվեց կորոնավարակի ճգնաժամի էությունը, և չեղան համարժեք քայլեր: Եվ այն, ինչ Եվրոպայում ու աշխարհում կոչվում էր «Stay home»՝ մնա տանը, իմա՝ կարանտին, աշխատեց, Հայաստանում «մնա տանը» չաշխատեց:
Միջազգային ֆինանսական կազմակերպությունները համաշխարհային ֆինանսական ջրհեղեղ են կանխատեսում՝ ճգնաժամերի ճգնաժամ, միջազգային կազմակերպությունները գուժում են հնարավոր գործազրկության ու սովի մասին: Այսօրվա պատկերով՝ ոչ առանց հիմքերի: Իսկ մե՞նք: Միայն մեկ թիվ՝ Հայաստանում 7 օրում գրանցվել է 596 վարակակիր: Վրաստանում 582 վարակակիր է գրանցվել 60 օրում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]