211652_close_icon
views-count50622 դիտում article-date 18:38 03-05-2020

Երևանում թալանել են քննչական վարչության քննիչի բնակարանը

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկութուններով, երեկ՝ մայիսի 2-ին, ոստիկանության Նոր-Նորքի բաժին է դիմել Նոր-Նորք վարչական շրջանի բնակիչ, 30-ամյա Ալիկ Սուքիասյանը և հայտնել, որ ապրիլի 30-ից մինչև մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր բնակարանի առաջին հարկի պատուհանը, և այնտեղից գողություն կատարել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նոր-Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե ինչ իրեր են գողը կամ գողերը գողացել: Գ. Շամշյանի տեղեկություններով, տուժած Ա. Սուքիասյանն աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում, որպես քննիչ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր