211652_close_icon
views-count1087 դիտում article-date 13:43 03-05-2020

Ազատ ու պաշտպանված մամուլ ունենալու փաստը զարգացած ու ժողովրդավար հասարակության ցուցիչ է․ «Մեդիա պաշտպանը» շնորհավորել է Մամուլի ազատության օրը

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության օրվա կապակցությամբ։ «Միավորված ազգերի կազմակերպությունը 27 տարի առաջ` 1993թ.-ին մայիսի 3-ը սահմանել է Մամուլի ազատության համաշխարհային օր: Համացանցի դարում, երբ յուրաքանչյուրը լրագրող է, ամենածանր ու բարդ մասնագիտություններից մեկի կրողները լրջագույն խնդիրների են բախվում, քանի որ ավելի է սրվում անաչառության և պրոֆեսիոնալ լրատվության խնդիրը: Ազատ ու պաշտպանված մամուլ ունենալու փաստն, իր հերթին, զարգացած ու ժողովրդավար հասարակության ցուցիչ է: Մեդիա միջավայրի զարգացման խոչընդոտների հաղթահարումն անիրատեսական կլիներ, եթե լրագրողներն ու ոլորտի ներկայացուցիչները մամուլի պաշտպանությունը չհամարեին իրենց գործունեության կարևորագույն պայմաններից մեկը: «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը սիրով շնորհավորում է իր գործընկերներին: Մաղթում ենք միասնականություն, անկոտրում կամք և նվիրվածություն աշխատանքին, քանի որ հենց թվարկված հատկանիշների շնորհիվ է հնարավոր երկրում ունենալ ազատ ու պաշտպանված մամուլ»:

Նմանատիպ նյութեր