211652_close_icon
views-count7282 դիտում article-date 18:00 26-04-2020

Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններին է փոխանցվել 50 սմարթֆոններ

Այս անգամ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների աշակերտներին աջակցություն տրամադրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը: «ՀՀ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններին փոխանցվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարարության կողմից տրամադրված 50 սմարթֆոնները, որն իր հերթին նվիրաբերել էր Վիվա- ՄՏՍ -ը: Սմարթֆոնները կտրամատրվեն հեռավար ուսուցմանը հնարավորություն չունեցող միայնակ ծնողների, սոցիալապես անապահով, 3 և ավելի դպրոցահասակ երեխաներ ունեցող 50 ընտանիքների։ Ինչպես նաև Beeline-ի կողմից շուրջ 170 ընտանիքի կտրվի շարժական և ֆիքսված ինտերնետի մատչելի սակագնային վկայականներ: Բոլոր ջանքերն ուղղված են հեռահար կրթությունը բոլորի համար անխտիր հասանելի դարձնելուն։ Այս մասին կարդում ենք Գեղարքունիքի մարզպետարանում»,- հայտնում են մարզպետարանի ֆեյսբուքյան էջում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր