Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների ստուգայցը արդյունքներ է տվել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է.
«ՀՀ Արարատի մարզի ջրային տարածքներում և Երևան քաղաքի Հրազդանի կիրճում իրականացրած հերթական ստուգայցի արդյունքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն առգրավվել են 14 հատ կախովի ձկնորսական ցանց («էկրաններ»)։
- ՀՀ Արարատի մարզի Ռանչպար գյուղի հարակից տարածքում արձանագրվել է որսագողության դեպք՝ առգրավվել է երկփողանի որսորդական հրացան։
- Վերոհիշյալ փաստերով կիրականացվեն վարչական վարույթներ, իրավախախտներն օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության։
- Ստուգայցերը շարունակվում են»։