11091 դիտում
11:22 24-04-2020
Հանգիստ նստեք տեղներդ,և եթե դուք դեմ եք փուլային տարբերակին,ապա գոնե հիմա տղամարդկություն ունեցեք և հերքեք. Հովհաննես Խաչատրյան
ՀՀԿ Շենգավիթ երիտասարդական կազմակերպության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դիտելով իմքայլական պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հարցազրույցը,ցավով պետք է արձանագրեմ,որ մեր արտաքին քաղաքականությունը նրանց շնորհիվ,բարձր մակարդակից սահուն կերպով իջել է դեպի ցած:
Արդեն այս մարդկանց իշխանության լինելու ուղիղ 40%-ն է անցել,բայց դեռ նրանք շարունակում են,մեկ հարցազրույց հիմք ընդունել և Սերժ Սարգսյանին մեղադրել կրկին այն բանի մեջ,ինչը ուղղակի ծիծաղելի է:Լսեք պարոն Իգիթյան ձեր իշխանությունը,հենց ամենասկզբից ձախողեց այն պայմանագրերը,որոնք Սերժ Սարգսյանի շնորհիվ ամենաձեռնատու և նպաստավոր պայնանագրերն էին դարձել: Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել էր,որ ինքն այն կետից չի տանում բանակցությունները,ինչ թողել է Սերժ Սարգսյանը ըստ էության,Լավրովը բացահայտեց Փաշինյանի սուտը նա ասաց,որ կա փաստաթուղթ,որը սեղանին է դրվել 2019 թվականի ապրիլի 16-ին և հիմա գնում են այդ փաստաթղթի ստորագրմանը։ Երկու տարի շարունակ դուք ստել եք առաջին վարչապետը,երկրորդը արտաքին գործերի նախարարը:Հասկանում եք գոնե դուք ի՞նչ եք խոսում,դուք Լավրովի այդ պատասխանը որակում եք,որպես Ադրբեջանին զայրացնելու տարբերակ:Էդ ձեր իշխանությունն է հանրությունից թաքցնում,բանակցային սեղանին առկա եղելությունը:Դուք ուղղակի Լավրովի խոսքը չեք հերքում,դուք ուղղակի ձեր էժան մանիպուլացիոն հնարնքներով փորձում եք շեղել:
Ձեր թաքցրած բանակցությունը շեղելու համար,դուք կրկին ֆեյքին վայել ձևով Սերժ Սարգսյանին մեղադրում եք «7 շրջանները հանձնելու մեջ»:Պարոն,հո մենակ սուտ խոսելով չէ,իսկ ու՞ր են այդ 7 շրջանները,իսկ ու՞մ են պատկանում այդ տատածքները իհարկե` Արցախում են և,որ ամենա կարևորն է պատկանում է Արցախին:Ձեր այդ կեղծ ստերը,ջրում են`Լուկաշենկոյի հարցազրույցը,Ալիևի ճնշված լինելը,և որ ամենա կարևորն է Սերժ Սարգսյանի Զագրեբյան ելույթը`Արցախը,երբեք չի լինելու ադրբեջանի կազմում:
ՀԳ Այնպես,որ հանգիստ նստեք տեղներդ,և եթե դուք դեմ եք փուլային տարբերակին,ապա գոնե հիմա տղամարդկություն ունեցեք և հերքեք»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5526 դիտում
16:36 14-02-2019
Դուք Աշոտյանից չեք պրծել և չեք պրծնելու. հանգիստ նստեք տեղներդ. Արմեն Աշոտյան
5977 դիտում
18:31 03-01-2020
Նիկոլ Փաշինյան. Տնայնագործ գեոպոլիտիկներին մի խորհուրդ կտամ՝ հանգիստ նստեք տեղներդ
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»