211652_close_icon
views-count930 դիտում article-date 09:18 24-04-2020

Վերջին 6 տարիներին գյուղատնտեսությանը հասցված վնասը կազմել է 110 մլրդ դրամ․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հայաստանում գյուղատնտեսությունն այսօր էլ աչքի է ընկնում բնակլիմայական ռիսկերի բարձր մակարդակով (կարկտահարություն, ցրտահարություն, երաշտ և այլն): Վերջին 6 տարիներին բնական աղետների հետևանքով գյուղատնտեսությանը հասցված վնասները կազմել են ավելի քան 110 մլրդ դրամ: Հայաստանի գյուղատնտեսության ոլորտը ապահովագրական ընկերությունների համար ցայսօր գրավիչ չի եղել: Պատկան մարմինը դա պայմանավորում է Հայաստանի տարածքային առանձնահատկություններով և բնակլիմայական պայմաններով: Նաև՝ որ գյուղատնտեսական արտադրությունը կազմակերպվում է բազմաբնույթ ուղղություններով: Իսկ սա լրացուցիչ ծախսեր ու ջանքեր է պահանջում ապահովագրական հիմնավորված սակագների սահմանման և ապահովագրական օբյեկտների կառավարման համար: Այս իսկ պատճառով էլ խոսվում է ապահովագրական համակարգի աստիճանական ներդրման մասին: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ապահովագրական համակարգն արդյունավետ չի լինի, եթե մենք ուշադրություն չդարձնենք կլիմայի փոփոխություններին հարմարվողականությանն ու դիմադրողականությանը: Ռիսկերը մեղմելու գործընթացը սկսվելու է կարկտահարության պատճառած վնասների կանխարգելումից: Հիմնական միջոցառումը կներառի կարկտային ամպերի հեռացման պետական համակարգի վերանայումը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր