«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների շնորհիվ 5 հազար կակաչներ իրենց գլխիկներն են խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ծիծեռնակաբերդի բարձունքում տեղադրվել են կարմիր կակաչներ:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը վաղ առավոտից կատարել է ծաղիկների տեղադրման նախապատրաստական աշխատանքներ՝ կակաչներն ամրացվել են բիոֆլորաների մեջ:
Հողի մեջ ակոսները փորվել էին մեկ օր առաջ: Չնայած անբարենպաստ եղանակին՝ ՀՈԱԿ-ի աշխատակիցները տեղադրել են ծաղիկները:
Ուշ երեկոյից մոտ 5000 կակաչներ իրենց գլխիկներն են խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի՝ դեպի անմար կրակ տանող ճանապարհին: