4590 դիտում
16:19 23-04-2020
Հաստատվեց հակաճգնաժամային 14-րդ միջոցառումը. այն վերաբերում է ուսանողներին
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 14-րդ միջոցառումը:
Այն ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ով նշեց, որ 14-րդ միջոցառման նպատակն է կորոնավիրուսի տարածման հետեւանքով առաջացած դժվարությունների հաղթահարման համար օժանդակել ՀՀ բարձրագույն եւ հետբուհական /կլինիկական օրդինատուրա/ կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ բուհերի) սովորողներին, որոնք հանդիսանում են ՀՀ քաղաքացի:
Միջոցառման շահառու են հանդիսանում.
Որոշմանը կից հավելվածում ընդգրկված 21 բուհերի առկա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող բակալավրիատի, մագիստրատուրայի եւ կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսի ուսանողները, որոնց հանրագումարային միջին որակական գնահատականը (ՄՈԳ) ուսումնառության սկզբից մինչեւ 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 90 եւ ավել տոկոս,
սույն հավելվածի ցանկում ընդգրկված բուհերի առկա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող բակալավրիատի, մագիստրատուրայի եւ կլինիկական օրդինատուրայիբոլոր կուրսերի (բացառությամբ՝ ավարտական) ուսանողները, որոնց հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչեւ 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 90 եւ ավել տոկոս,
պետական եւ պետական հավատարմագրում ունեցող բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի եւ կլինիկական օրդինատուրայի առկա եւ հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող ուսանողները /ուսանողական վարկերի մասով/։
Արայիկ Հարությունյանը նշեց, որ ավարտական կուրսերի սովորողներին հատկացվում է 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի 100% փոխհատուցում։ Ընդ որում, այս խմբի այն սովորողներին, որոնք՝
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով 2019-2020 ուսումնական տարում ստացել են պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում, սույն միջոցառման շրջանակներում փոխհատուցում տրամադրվում է կիսամյակի ուսման վարձի մնացորդային գումարի չափով,
մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, այդ չափով կատարված վճարումը վերադարձվում է ուսանողին (ֆիզիկական անձի կողմից վճարված լինելու պարագայում)՝
ա. մագիստրատուրան կամ կլինիկական օրդինատուրան ավարտելու դեպքում,
բ.բակալավրիատի ուսանողի դեպքում՝ մագիստրատուրայում ուսումնառությունը չշարունակելու կամ անվճար ուսուցմամբ մագիստրատուրայում ուսումնառությունը շարունակելու պարագայում։
Ընդ որում, այն սովորողները, որոնք մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը կարող են հրաժարվել սույն աջակցությունից, իսկ ուսանողական վարկի միջոցով վարձը վճարված լինելու դեպքում աջակցությունն ուղղվում է վարկի մարմանը (սպասարկմանը),
մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, այդ չափով կատարված վճարումը համարել մագիստրատուրայի ուսման վարձի դիմաց կատարված վճարում՝ վճարովի ուսուցմամբ մագիստրատուրայում ուսումնառությունը շարունակելու դեպքում։
Սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված սովորողներին հատկացվում է փոխհատուցում 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի 75 տոկոսի չափով։ Ընդ որում, այս խմբի այն սովորողներին, որոնք՝
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով 2019-2020 ուսումնական տարում ստացել են պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում, սույն միջոցառման շրջանակներում փոխհատուցում տրամադրվում է կիսամյակի ուսման վարձի մնացորդային գումարի 100 տոկոսի չափով,
մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, այդ չափով կատարված վճարումը համարել հաջորդ կիսմյակ(ներ)ի ուսման վարձի դիմաց կատարված վճարում։
Սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին եւ 2-րդ ենթակետերում նշված սովորողներին 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար հովանավոր կազմակերպությունների կողմից հատկացված գումարի տնօրինման հետ կապված հարցերը կարգավորվում են բուհերի եւ համապատասխան կազմակերպությունների միջեւ փոխադարձ համաձայնությամբ։
Սույն հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված սովորողները ներառվում են Հայաստանի Հանրապետության 2013 թվականի մարտի 14-ի N 270-Ն որոշմամբ հավանության արժանացած ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի (վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման) ենթածրագովպետության կողմից սուբսիդավորվողծրագրում՝ վարկերի տրամադրման նոր պայմաններով։ Այն սովորողներին, որոնց՝
հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչեւ 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 80 եւ ավել տոկոս, նոր տրամադրվող ուսումնական վարկերի տոկոսադրույքը 2020 թվականի մայիսի 1-ից մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար ամբողջությամբ կսուբսիդավորվի պետության կողմից, որի արդյունքում այդ ժամանակահատվածի տարեկան տոկոսադրույքը կկազմի 0 տոկոս։
հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչեւ 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 80 տոկոսից ցածր է, նոր տրամադրվող ուսամնական վարկերի տոկոսադրույքը 2020 թվականի մայիսի 1-ից մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար 5 տոկոսային կետով կսուբսիդավորվի պետության կողմից, որի արդյունքում այդ ժամանակահատվածի տարեկան տոկոսադրույքը կկազմի 4 տոկոս։
հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչեւ 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 80 եւ ավել տոկոս եւ մինչեւ սույն որոշման ուժի մեջ մտնելը ստացել են պետության կողմից սուբսիդավորվող վարկ, այդ վարկերի տոկոսադրույքը 2020 թվականի մայիսի 1-ից մինչեւ2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար ամբողջությամբ կսուբսիդավորվի պետության կողմից, որի արդյունքում այդ ժամանակահատվածի տարեկան տոկոսադրույքը կկազմի 0 տոկոս ։
հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչեւ 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 80 տոկոսից ցածր է եւ մինչեւ սույն որոշման ուժի մեջ մտնելը ստացել է պետության կողմից սուբսիդավորվող վարկ, այդ վարկերի տոկոսադրույքը 2020 թվականի մայիսի 1-ից մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար 5 տոկոսային կետով կսուբսիդավորվի պետության կողմից, որի արդյունքում այդ ժամանակահատվածի տարեկան տոկոսադրույքը կկազմի 4 տոկոս։
7.Սույնհավելվածի 6-րդ կետով նախատեսված տոկոսադրույքները կիրառելու ժամանակահատվածում չեն գործելու Հայաստանի Հանրապետության 2013 թվականի մարտի 14-ի N 270-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 10-րդ կետով նախատեսված վարկերիտոկոսադրույքներիսուբսիդավորմանպայմանները:
ՑԱՆԿ
Բարձրագույն եւ հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների
1. «Երեւանիպետականհամալսարան» հիմնադրամ
2. «Հայաստանիազգայինպոլիտեխնիկականհամալսարան» հիմնադրամ
3.«Երեւանի Մ. Հերացուանվանպետականբժշկականհամալսարան» հիմնադրամ
4. «Վանաձորի Հ. Թումանյանիանվանպետականհամալսարան» հիմնադրամ
5. «Հայաստանիազգայինագրարայինհամալսարան» հիմնադրամ
6.«Ճարտարապետության եւ շինարարությանՀայաստանիազգայինհամալսարան» հիմնադրամ
7. «Հայաստանիպետականտնտեսագիտականհամալսարան» ՊՈԱԿ
8. «ԵրեւանիԿոմիտասիանվանպետականկոնսերվատորիա» ՊՈԱԿ
9. «Խ. Աբովյանիանվանհայկականպետականմանկավարժականհամալսարան» հիմնադրամ
10. «Երեւանի Վ. Բրյուսովիանվանպետականհամալսարան» հիմնադրամ
11. «Շիրակի Մ. Մալբանդյանիանվանպետականհամալսարան» հիմնադրամ
12. «Հայաստանիգեղարվեստիպետականակադեմիա» հիմնադրամ
13. «Երեւանիթատրոնի եւ կինոյիպետականինստիտուտ» ՊՈԱԿ
14. «Հայաստանիֆիզիկականկուլտուրայի եւ սպորտիպետականինստիտուտ» հիմնադրամ
15. «Գորիսիպետականհամալսարան» ՊՈԱԿ
16. «Գավառիպետականհամալսարան» հիմնադրամ
17.«ՀՀ պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ
18.«ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն» հիմնարկ
19. «ՀՀոստիկանությանկրթահամալիր» ՊՈԱԿ
20. «Ճգնաժամայինկառավարմանպետականակադեմիա» ՊՈԱԿ
21. «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ
Նմանատիպ նյութեր
4086 դիտում
13:19 09-04-2020
Հաստատվեց հակաճգնաժամային 10-րդ միջոցառումը. աջակցություն կստանան միկրոձեռնարկատերերը
7250 դիտում
15:06 27-05-2020
Արտոնյալ վարկեր՝ «զրոյից» բիզնես սկսողների համար. 25 տոկոսը նվեր է. հաստատվեց հակաճգնաժամային 19-րդ միջոցառումը
8771 դիտում
14:47 18-06-2020
Հաստատվեց հակաճգնաժամային 20-րդ միջոցառումը. տուժած ոլորտների աշխատողներին կտրվի միանվագ վճար
Այս բաժնից
850 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
877 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»