211652_close_icon
views-count6455 դիտում article-date 16:37 22-04-2020

Հայտնի գերմանացին՝ Հերբերթ Մայերը հիացած է. Գեղարվեստական տպագրության Երևանյան բիենալեի արձագանքը. newmedia.am

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը շարունակում է ներկայացնել «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ի միազգային ժյուրիի անդամների և միջոցառման շրջանակում Երևանի տարբեր ցուցասրահներում անհատական ցուցադրություններ, վարպետության դասեր ու զեկուցումներ ունեցած արվեստագետ-վարպետների խոսք-ուղերձները Բիենալեի մասին, որոնք, ինչպես արդեն ասել էինք, հետագայում կզետեղվեն «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ի լայնածավալ պատկերագրքում, հայտնում է [url=https://newmedia.am/am/news/11979?fbclid=IwAR3NL_pyV5_enVdxWQ_-nel8T3bTjI1Mh6yZ7bg6FLpn9sOa-Z1sPw7Wkic]newmedia.am[/url]-ը։ [img]https://st0.shamshyan.com/editor/0158083001587558924655856.jpg[/img] [img]https://st0.shamshyan.com/editor/0562847001587558941757870.jpg[/img] Կարճատև կամ փոքր-ինչ երկարատև այցելությամբ նրանցից յուրաքանչյուրը Հայաստան ժամանեց 2019թ․-ի սեպտեմբերի 7-ից նոյեմբերի 7-ը ժամանակահատվածում, երբ Երևանի քաղաքապետարանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում ընթանում էր «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ և ջանքերով իրականացված «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019» գեղարվեստական տպագրության աշխատանքների լայնածավալ ցուցադրությունը, որին շուրջ 400 աշխատանքով մասնակցեց 47 երկրի 214 արվեստագետ։ [img]https://st0.shamshyan.com/editor/0502650001587558963352152.jpg[/img] «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը Գեղարվեստական տպագրության Երևանյան բիենալեին զուգահեռ նախաձեռնել էր նաև գեղարվեստական տպագրության տարբեր տեխնիկաների վերաբերյալ վարպետության դասեր, ինչպես նաև մի շարք երկրներում ոլորտի արդի զարգացումների և միտումների մասին զեկուցումներ, որոնք վարեցին ոլորտի՝ օտարերկրյա միջազգային ճանաչում ունեցող մասնագետները։ Նրանցից մեկն էլ գերմանացի արվեստագետ, Հոլցենի (Գերմանիա) բարձրագույն դպրոցի արվեստի պատմության դոցենտ, գեղարվեստական տպագրության վարպետ Հերբերթ Մայերն էր, ով հայ արվեստասեր հանրությանն առաջին անգամ ներկայացավ 2018թ.-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի ազգային պատկերասրահում «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ և Հայաստանում Գերմանիայի դաշնային հանրապետության դեսպանության, նորաբաց «Գյոթե» կենտրոնի հետ համագործակցությամբ կազմակերպված «Ո՞վ ենք մենք» խորագրով ցուցահանդեսով, որտեղ ներկայացված էին արվեստագետի 400 և ավելի ջրանկար աշխատանքները։ [img]https://st0.shamshyan.com/editor/0018755001587559000163560.jpg[/img] Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://newmedia.am/am/news/11979?fbclid=IwAR3NL_pyV5_enVdxWQ_-nel8T3bTjI1Mh6yZ7bg6FLpn9sOa-Z1sPw7Wkic]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր