2024 դիտում
23:28 20-04-2020
Ուկրաինայում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում
Կորոնավիրուսի համաճարակը ընդամենը փոխեց Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ձևաչափը, այս մասին [url=https://ua-report.info/2020/04/20/105/]AnalitikaUA.net[/url]— ին տեղեկացրեց Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ նախագծերը տեղափոխվել են ինտերնետային տարածք և լրատվամիջոցների դաշտ:
«Մի շարք քաղաքների փողոցներում կտեղադրվեն բաններներ, բիլբորդներ, սիթիլայթեր եւ այլ տեղեկատվական նյութեր Հայոց ցեղասպանության մասին: Տեղի է ունենալու Պատմական գիտությունների թեկնածու, Ուկրաինայի հայերի միության պատմա-մշակութային կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանի օնլայն դասախոսությունը։ Բացի այդ Հայոց Ցեղասպանության մասին վիդեոնախագծի ստեղծմանը կմիանան հայ համայնքի մի շարք ականավոր գործիչներ։
Հուշարձանների մոտ ծաղիկներ խոնարհելու ավանդական արարաողությունը կանցկացվի կարանտինի բոլոր կանոնները պահպանելով» — ամփոփեց նա:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Բերդյանսկի հայերի միությունը խաչքար է տեղադրել:
Հայտնի է, որ 2015 թվականից Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ երկրում տեղադրվել է 20 խաչքար:
Հիշեցնենք, որ «Дякуємо за шанс розквітнути знову. Вірмени» («Շնորհակալություն նորից ծաղկելու հնարավորության համար. հայեր») սոցիալական հոլովակն անցած տարի հեռարձակվել է ուկրաինական ավելի քան 30 հեռուստաալիքներով:
Նմանատիպ նյութեր
4492 դիտում
14:22 24-04-2020
Ուկրաինայի ողջ տարածքում ընթանում են Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
7476 դիտում
23:30 24-04-2018
Ուկրաինայում անցկացվել են Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2632 դիտում
22:59 23-04-2019
Ուկրաինայում անցկացվում են Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ
Այս բաժնից
697 դիտում
18:48 21-01-2025
Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատաժողով
670 դիտում
18:37 21-01-2025
Եկամտի հայտարարագրումը դառնալու է անիմաստ պարտավորության և տուգանքի հիմք. Թադևոս Ավետիսյան
886 դիտում
18:36 21-01-2025
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Արարատի մարզ