211652_close_icon
views-count15250 դիտում article-date 09:53 20-04-2020

Մանկատան նախկին սանի, 2-րդ կարգի ցմահ հաշմանդամի աշխատավարձի վրա ԴԱՀԿ-ն կալանք է դրել. նա արդարություն է պահանջում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևան քաղաքի Վարդաշեն 6-րդ փողոցի 68 Ա 25-րդ հանրակացարանի 40 տան բնակիչ՝ 42-ամյա Արթուր Աբրահամյանը հիմա էլ հայտնվել է ԴԱՀԿ տեսուչների ուշադրության կենտրոնում: Երբ երեք տարի առաջ լուսաբանեցինք, որ նրանից կինը բաժանվել և հեռացել է իր հետ տանելով այն ամենը ինչ ինքը ձեռք է բերել իր քրտնաջան աշխատանքով և հաշմանդամության թոշակով՝ հղում անելով ոստիկանության Էրուբունու բաժնին, այդպես էլ սայլը տեղից չշարժվեց: Պարզվում է, որ 5 տարի առաջ, երբ կնոջ հետ դեռ միասին էին ապրում, Արթուրը երաշխավոր է կանգնել կնոջ քրոջը, որպեսզի նա ապառիկով համակարգիչ գնի: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում վերջինս հայտնեց, որ մինչև այսօր ոչ մի դրամ չի վճարել ապառիկից և գործը հասել է ԴԱՀԿ, ովքեր էլ արդեն 2 ամիս է՝ կալանք են դրել Արթուրի աշխատավարձի վրա, և նա հազիվ է գոյությունը պահում: Հիշեցնենք, որ Արթուրը Գավառի մանկատան սան է, չունի ծնողներ, հարազատներ, օգնողներ: Նա երկրորդ կարգի ցմահ հաշմանդամ է: Արթուրի ընկերներից մեկն էլ, ով նկարահանման պահին նրա հետ էր, ասաց, որ 2019 թվականի վերջին իրեն պատկանող ուժեղացուցիչը վարձույթով տվել է մի մարդու, ով այն չի վերադարձրել: Իր ունեցած տվյալները, որոնք բավարար էին գործը արագ և օպերատիվ բացահայտելու համար, տրամադրել է ոստիկանության Էրեբունու բաժին, սակայն այն մինչև օրս չի բացահայտվել: Այս ամենը երկու պատմությունների համառոտ նկարագիրն էր: Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում, իսկ եթե Արթուրին օգնել ցանկացողներ լինեն, կարող եք կապ հաստատել վերջինիս հետ՝ զանգահարելով նրա հեռախոսահամարին՝ [b]093768366:[/b] Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/11/17/1082432/]հայտնել [/url]էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, Երևան քաղաքի Վարդաշեն 6-րդ փողոցի 68 Ա 25-րդ հանրակացարանի 40 տան բնակիչ, 39-ամյա Արթուր Աբրահամյանը հայտնվել էր ցավալի և արտակարգ դրության մեջ: Վերջինս Գավառի մանկատան սան է և նշված հասցեում է բնակվում 1991 թվականից: Արթուրին իր ծանոթներից մեկը ընտանիք կազմելու նպատակով ծանոթացրել էր ոմն Լաուրայի հետ: Նրանք սկսել էին միասին ապրել Լաուրայի 4-ամյա որդու հետ միասին, որոնց Արթուրը պահում էր իր տանը, կերակրում և հոգում բոլոր կարիքները: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Արթուրը լացակումած պատմել էր, որ ամուսնական 4 տարիների ընթացքում վեճերը անպակաս էին եղել, կինը իրեն ծեծել էր կամ այլ մարդկանց էր ասել, որ ծեծեին: Արթուրը, աշխատելով Էրեբունի թաղապետարանի կանաչապատման բաժնում՝ որպես բանվոր, իր աշխատավարձով և 2-րդ կարգի հաշամանդամության թոշակով գնել էր տան համար անհրաժեշտ ամեն ինչ, ճիշտ է՝ օգտագործված, բայց սարքին վիճակում: Երեխային մշտապես գումար էր տվել, կնոջ քմահաճությունները բավարարել, ինչպես նաև փակել կնոջ՝ նախկինում կուտակած պարտքերը: Արթուրը նաև ասել էր, որ պարբերաբար կինը իրեն վիրավորանքներ էր հասցնում` ասելով, որ նա որբ է, իսկ մայրը՝ անբարոյական, որ իրեն մանկատանն է թողել: Նոյեմբերի 15-ին պատահել էր այն, ինչ Արթուրի արցունքների և նման իրավիճակում հայտնվելու պատճառն էր հանդիսանում: Լաուրան կեսօրին, երբ Արթուրը աշխատանքի էր եղել, հավաքել էր տան գրեթե ամբողջ իրերը՝ սպիտակեղենը, սպասքը, լվացքի մեքենան, կահույքը և այլն, տունը ամբողջովին տակնուվրա արել, ջարդել սանհանգույցի մի քանի խողովակներ և հեռացել: Արթուրը երեկոյան վերադարձել էր տուն և տեսել, որ տունը դատարկվել է, և չկային այն իրերը, որոնք իրեն պետությունն էր տրամադրել կամ ինքն էր իր արդար քրտինքով վաստակել: Զանգահարել էր Ոստիկանություն, ցուցմունք էր տվել, սակայն թաղային ոստիկանությունում ասել էին, որ արարքը գողություն չի, և կինը իր հետ տարել է այն ամենը, ինչ իրենք ձեռք են բերել համատեղ կյանքի ընթացքում: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր