9737 դիտում
12:37 18-04-2020
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի կրկնապատկման տեմպն այս պահին 17 օր է
Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կրկնապատկման տեմպը այս պահին 17 օր է: Այս մասին իր «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Եթե այս տեմպը պահպանվի, ապա մայիսի 4-ին մենք կունենանք 2500 դեպք, իսկ մայիսի 21-ին 5000 դեպք: Եվ մեր բոլորի խնդիրը մնում է նույնը` կոտրել տարածման տեմպը և հիվանդության տարածման օղակները: Դրա համար անհրաժեշտ է բացառել հիվանդության մարդուց մարդ փոխանցումը` ամենուր սոցիալական հեռավորություն պահելով, միմյանց հետ սերտ շփման վարքագծերը փոխելով դեպի հեռավար շփումը, ինչպես նաև ձեռքերը հաճախակի լվանալով և ախտահանելով ու հնարավորինս դեմքին չդիպչելով»,- գրել է Թորոսյանը:
[img]https://st0.shamshyan.com/editor/0694534001587198027208327.jpg[/img]
Նախարարը նաև հատուկ նշել է , որ թեստավորման հզորությունների մեծացումը՝ օրական 1000 թեստի, շատ բարդ և բազմաբաղադրիչ գործընթաց է եղել և երբևէ Հայաստանում օրական այսքան մեծ թվով ՊՇՌ թեստեր չեն արվել:
Այս բարդ գործընթացը իր մեջ ներառում է 5 հիմնական բաղադրիչ` մասնագետներ, սարքավորումներ, կենսաանվտանգություն, լոգիստիկա, էլեկտրոնային համակարգ: Թորոսյանը նկատել է ՝ դրանցից յուրաքանչյուրի պատշաճ ապահովումը մեծ ջանքեր է պահանջել մասնագետներից: «Նման հզորությունները միշտ պետք են գալու մեր երկրին` հետագայում նմանօրինակ մարտահրավերներին դիմակայելու համար»,-եզրափակել է նա:
Թորոսյանն ապրիլի 9-ին հայտնել էր, որ դեպքերի կրկնապատկման ցիկլը մոտենում է 10 օրին: Եթե այս տեմպը պահպանվեր, ապա ապրիլի 19-ին կարձանագրվեր մոտ 1.800 դեպք, իսկ ապրիլի 29-ին` 3600 դեպք:
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը ապրիլի 18-ի ժամը 11։00-ի դրությամբ հասել է 1248-ի, բուժվածների թիվը՝ 523-ի։ Գրանցվել է մահվան 20 դեպք: Այս պահին փաստացի բուժում է ստանում 705 պացիենտ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1291 դիտում
10:55 10-04-2015
ԵՏՄ-ում գնաճի տեմպն ակտիվացել է. Հայոց Աշխարհ
Այս բաժնից
970 դիտում
22:12 26-12-2024
Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը հրաժարական է տվել
715 դիտում
21:55 26-12-2024
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում
805 դիտում
21:42 26-12-2024
Փողի դիմաց կարելի էր հանձնել Հայրենիքը․ Ավետիք Իշխանյան