2488 դիտում
10:50 17-04-2020
Սպառողական կրեդիտավորման ընթացակարգում փոփոխությունների օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
«[url=https://armenpress.am/arm/news/1012506.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` նախագիծը հեղինակել են խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վարազդատ Կարապետյանը։
«Օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությամբ` կրեդիտավորման պայմանագրում սպառողը ձեռագրով, իսկ էլեկտրոնային եղանակով պայմանագիր կնքելու դեպքում՝ էլեկտրոնային եղանակով տպագրելու միջոցով պետք է գրի, որ գիտակցում է տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը՝ նշելով այդ տոկոսադրույքը»,- նշել էր Մանուկյանը։
Մեկ այլ փոփոխությամբ` Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով մինչև երեք ամիս ժամկետով կնքվող մինչև 300 հազար դրամի չափով սպառողական կրեդիտների համար սահմանում է պարտադիր պահանջներ և պայմաններ, վարկավորման կանոններ՝ հիմք ընդունելով սպառողի վարկունակության, սպառողի պարտքի և եկամտի հարաբերակցության, վարկը սպասարկելու սպառողի ունակության գնահատման չափանիշները:
Օրենքն ուժի մեջ է մտնելու 2021 թ. հունվարի 1-ին, իսկ նախատեսված նորմատիվ իրավական ակտերը Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունելու է օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն` 103 «կողմ» ձայնով։
Նմանատիպ նյութեր
2332 դիտում
21:59 12-12-2019
ՊՆ-ն առաջարկում է վերականգնել Բանակի մարզական ակումբը. օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
2315 դիտում
12:57 24-01-2020
Աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
1851 դիտում
11:13 13-02-2020
Համայնքի ավագանու լիազորություններն ընդլայնող օրինագիծն ԱԺ-ում ընդունվեց առաջին ընթերցմամբ
Այս բաժնից
862 դիտում
20:24 22-11-2024
Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության խորացման և միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարները
1228 դիտում
19:48 22-11-2024
Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկման
742 դիտում
19:39 22-11-2024
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի հետ