3883 դիտում
13:33 15-04-2020
Բոլոր համայնքների ղեկավարները և նրանց տեղակալները կներկայացնեն հայտարարագրեր
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է, որ մինչև 15 հազար բնակչություն ունեցող համայնքների ղեկավարներն ու նրանց տեղակալները նույնպես պետք է ներկայացնեն հայտարարագիր:
«[url=https://armenpress.am/arm/news/1012215.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Կոռուպցիայի կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ստացավ 113 «կողմ» ձայներ:
Գործող օրենքներով չէին նախատեսվել այնպիսի դրույթներ, որոնք ըստ էության հայտարարագիր ներկայացնելու սույեկտների թվին էին դասում 15 հազար անձից նվազ բնակչություն ունեցող համայնքների ղեկավարներին կամ նրանց տեղակալներին: Այս փաթեթը սահմանում է այդ պահանջը: Նախագծով սահմանվում է, որ մայիսի 1-ից բոլոր համայնքների ղեկավարները և նրանց տեղակալները դառնում են հայտարարագրման սուբյեկտ: Եվ նրանք հուլիսի 1-ից հոկտեմբերի 1-ը պետք է ներկայացնեն հայտարարագիր, որը դիտարկվելու է որպես պաշտոնի ստանձնման հայտարարագիր: Դրանից հետո յուրաքանչյուր տարի ներկայացնելու են տարեկան հայտարարագիր:
Նմանատիպ նյութեր
1766 դիտում
17:09 26-06-2019
«MAGIC» և «LST» միջազգային համագործակցությունների ղեկավարները Երևանում կներկայացնեն կարևոր գիտական արդյունքներ
Այս բաժնից
730 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
613 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
418 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը