SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ինչպես Շիրակի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ծառայություն կատարելու ժամանակ Գյումրի քաղաքում՝ Հայուհի հրապարակում, փորձել են պարզել 2 քաղաքացու ինքնությունը և արդյոք նրանք ունեն իրենց մոտ տեղաշարժի թերթիկ, սակայն վերջիններս առանց որևէ պատճառաբանության վիճաբանել են ոստիկանության ծառայողների հետ, որի ժամանակ նրանցից մեկը դանակահարել է ճանապարհային ոստիկանության մեկ աշխատակցի և մեկ ոստիկանության ծառայողի։Բարեբախտաբար, ոստիկանների օպերատիվ և ճիշտ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել վնասազերծել դանակով զինված քաղաքացուն, ով բերման է ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին։
Մանրամասները՝ քիչ ուշ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Արտակարգ դեպք Գյումրիում. Հայուհի հրապարակում դանակահարվել են ոստիկանության 2 ծառայողներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2020.04.14 14:48



Տեսանյութ
Twitter
Вконтакте
Одноклассники