4198 դիտում
14:16 12-04-2020
Մեկնարկել է Մոսկվա-Երևան 3-րդ չարտերային թռիչքի հաշվառումը. քաղաքացիները հյուրանոցներից տեղափոխվում են օդանավակայան. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն
Մեկնարկել է Մոսկվա-Երևան երրորդ չարտերային թռիչքի հաշվառումը։ Այս մասին հաղորդում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։
«Մեկնարկել է դեպի Երևան չարտերային թռիչքի հաշվառումը:
Քաղաքացիները հյուրանոցներից տեղափոխվում են օդանավակայան:
Այս պահին «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվում է մեր աշխատակիցների խումբը՝ դեսպանությանը կից ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանի և արարողակարգի բաժնի ղեկավար Էդգար Խաչատրյանի համակարգմամբ։
Օդանավակայանում է գտնվում նաև դեսպանության դեսպանորդ Բորիս Սահակյանը»,- ասված է դեսպանության էջում արված գրառման մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
919 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
955 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի