211652_close_icon
views-count1007 դիտում article-date 22:42 03-04-2020

Ապրիլի 6-ին կկազմակերպվի Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը, որով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

Հայտնում ենք, որ ՌԴ կառավարության կողմից «Ռեդ Վինգս» ավիանկերությունը ձեռք է բերել մեկանգամյա թույլտվություն ապրիլի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը՝ 15:40-ին, կազմակերպվելու Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը (WZ4323), որով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները: Թռիչքի համար համապատասխան տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի N94 տոմսարկղից, ինչպես նաև Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանում՝ «Red wings» ավիաընկերության ներկայացուցչությունից: Ավիատոմսերի հետ կապված հարցերով կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝ [b]Մոսկվա: +7-925-009-92-08, +7-926-618-29-18, Երևան: +374-91-969612:[/b] Ընդգծենք, որ վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի: Մեկ անգամ ևս հորդորում ենք մեր քաղաքացիներին ստուգել իրենց անձը հաստատող փաստաթղթերը: Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի փաստաթղթերի առկայության պարագայում խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում դիմել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին՝ ստորև ներկայացված հեռախոսահամարներով և էլ. փոստով.

Նմանատիպ նյութեր