6994 դիտում
10:23 03-04-2020
Պարետն ԱԺ գործընկերներից դժգոհ է եղել. նա ձեռքն օդում թափ տալով, հեռացել է․ «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Համաճարակային հիմքով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ հեռախոսազանգերով մարդկանց տեղայնացնելու օրենքի նախագիծն Ազգային ժողովը 2-րդ փորձից հետո միայն կարողացավ ընդունել:
Իշխանական «Իմ քայլին», չգիտես ինչու, խստագույնս վրդովեցրել էր ընդդիմության միասնական գործելաոճն ու նախագծի տապալումը: Նույն օրվա ընթացքում մինչ երկրորդ անգամ արտահերթ նիստ կհրավիրվեր, «Իմ քայլի» պատգամավորներն ակտիվ քննարկումների մեջ էին միմյանց հետ: Նրանք խումբ-խումբ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, պետական-իրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի աշխատասենյակ էին գնում ու գալիս: «Ինչո՞ւ եք այսքան խառը, անտրամադիր»,- հարցրինք «Իմ քայլի» պատգամավորներից մեկին: «Դե ինչպես խառը չլինենք, երբ 88-հոգանոց ֆրակցիան մի նախագիծ չի կարողանում անցկացնել: Որոշ մարդիկ հավես չէին արել նիստին ներկա լինելու, ինչպե՞ս չջղայնանաս»,- պատասխանեց նա:
«Իրատեսի» տեղեկություններով՝ իմքայլականների վերաբերմունքն օրենքի նկատմամբ միանշանակ չէ: Պատգամավորներ կան, որ ակնհայտորեն դեմ են արտահայտվել հենց ամբիոնի մոտից ու խուսափել են մասնակցել քվեարկությանը: Պետական-իրավական հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կոստանյանը, օրինակ, օրինագծին ձեռնպահ է քվեարկել:
Մեր տեղեկություններով՝ այս առնչությամբ անձամբ Տիգրան Ավինյանն է զրույց ունեցել «Իմ քայլի» իր գործընկերների հետ, ու տեսնելով, որ առաջին իսկ անգամից այն անցկացնել հնարավոր չեղավ, որոշել է ներկա լինել երկրորդ արտահերթ նիստին, որ գոնե իր ներկայությունից սաստվեն պատգամավորները:
Մինչ երկրորդ անգամ արտահերթ գումարելը, երբ պատգամավորները մոտ 40 րոպե սպասում էին, որ քվորումի համար անհրաժեշտ 67 պատգամավոր գրանցվի, Ավինյանը հենց նիստերի դահլիճում թեժ խոսակցություն է ունեցել նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Երկար-բարակ, վրդովված խոսել են, հետո փոխվարչապետը, ձեռքն օդում թափ տալով, հեռացել է: Պարետը, ըստ երևույթին, դժգոհել է, որ նախագիծն անցկացնելու համար ինքն է անձամբ խորհրդարան եկել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
123523 դիտում
09:52 25-04-2018
Հարցում. ԱԺ ամբիոնից մատ թափ տալով Արփինե Հովհաննիսյանի ելույթը՝ դուր չի եկել ցուցարարներին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1480 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»