Այս պահին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում 5 ծայրահեղ ծանր պացիենտ կա
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում ներկա պահին 5 ծայրահեղ ծանր պացիենտ կա, որոնց արհեստական շնչառության սարքեր են միացված։
Այս մասին տեղեկանում ենք հիվանդանոցի ֆեյսբուքյան էջից։
«Ունենք ծայրահեղ ծանր 5 պացիենտ, որոնք միացված են արհեստական շնչառական համակարգին։ 4-ը տարեց են»,-ասված է գրառման մեջ։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/04/02/1151462/]հայտնել [/url]էինք, որ Հայաստանում ապրիլի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 92 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 2-ին հաստատվել է կորոնավիրուսի 663 դեպք:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 33 անձ, 4 պացիենտ մահացել է: