Փաստաբանների պալատի խորհրդի որոշումները, հնարավոր է, կընդունվեն առցանց նիստերի միջոցով. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հանդես է եկել «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ:
Վարդանյանն առաջարկում է օրենքում ավելացնել դրույթ, ըստ որի «Փաստաբանների պալատի խորհրդի որոշումները կայացվում են նիստերի (առկա կամ առցանց), ինչպես նաև առանց նիստ հրավիրելու՝ հարցման միջոցով»:
Եթե ամեն ինչ գնա այս ոգով, ապա չի բացառվում, որ մի օր էլ որոշում կայացվի ԱԺ նիստերն ու որոշումները առցանց անցկացնելու և կայացնելու մասին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]