Ծնելիության խթանում. աջակցության ինչ ծրագիր է ներկայացրել կառավարությունը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է «Երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023թթ. պետական աջակցության ծրագիրը»:
Այս ծրագրի իրականացման առաջնահերթ խնդիրներից է ժողովրդագրական կայունության և զարգացման ապահովումը, ծնելիության խթանումը: Մասնավորապես ծրագրով նախատեսվում է երիտասարդ ընտանիքներին բնակարան ձեռք բերելու նպատակով միանվագ դրամական աջակցության տրամադրում: Այդ գումարի չափը կարող է լինել 1 մլն դրամից մինչև 2,6 մլն դրամ՝ կախված երիտասարդ ընտանիքի անդամների տարիքից և ընտանիքում երեխաների թվից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]