211652_close_icon
views-count1620 դիտում article-date 10:23 13-03-2014

Այս տարի ՄԻՊ գրասենյակը քիչ տեղ չի հատկացրել հիգիենիկ պարագաներ գնելուն․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ ՄԻՊ գրասենյակն այս տարի քիչ տեղ չի հատկացրել հիգիենիկ պարագաներ գնելուն։ Նրանք ցանկանում են գնել 180 հատ փոշի մաքրելու կտոր, 30 հատ հոտազերծող միջոց, 15 աղբարկղ, 3 դույլ, 12 հատ կահույքի փայլեցման միջոց, 24 հատ մաքրող մածուկներ ու փոշիներ, 8 ավել, 199 սպունգ, և այսպես շարունակ։ ՄԻՊ աշխատակազմը գնումների պլանով ամենաշատ գումար նախատեսել է հատկացնել բենզին գնելու նպատակով՝ 10 մլն դրամ, իսկ 1 մլն 332 հազար դրամ էլ նախատեսել են ծախսել 9 հատ անհատական համակարգիչ գնելու վրա»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր